Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, նախնական հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է կանոնակարգել բարձրախոսների օգտագործումը մզկիթներում նամազի ժամանակ: Փաստաթղթի տարբերակներից մեկով արգելք է նախատեսվում 11-ից մինչև երեկոյան ժամը 7-ը, մյուսով ամբողջական արգելք է սահմանվում, եթե բարձրությունը գերազանցում է աղմուկի թույլատրելի մակարդակը, հայտնում է Meduza-ն:
Օրինագծին կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ՝ 48: Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն ուղղված է բացառապես աղմուկի դեմ պայքարին, մինչդեռ օրենքի հակառակորդներն այն անվանել են հակաիսլամական:
Հենց սկզբից օրինագծին պաշտոնապես դեմ է արտահայտվել Պաղեստինի Ազգային Ինքնավարությունը Հորդանանում:
Բարձրախոսների օգնությամբ նամազի կանչն արգելելու առաջարկը քննարկվում է 2016-ի վերջից: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հավատարիմ է բոլոր դավանանքների ազատության պահպանմանը, սակայն, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին աղմուկից: