Աբխազիայում մեկնարկել են Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) ընտրությունները. բացվել են բոլոր 152 ընտրատարածքները: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
«Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին ամբողջ հանրապետությունում բացվել են բոլոր ընտրատարածքները: Յուրաքանչյուր ընտրատարածքում ներկա են պատգամավորի թեկնածուների դիտորդները: Քվեարկության ընթացքին կհետևեն նաև դիտորդներ Ռուսաստանից, Հարավային Օսիայից և Լեռնային Ղարաբաղից», - ասվում է հաղորդագրությունում, գրում է Tert.am –ը:
Նշվում է, որ Աբխազիայի խորհրդարանում 35 տեղի հավակնում է 137 թեկնածու, որից 24-ը` 4 քաղաքական կուսակցությունից, իսկ 113-ը` նախաձեռնող խմբերից: