Խորհրդարանական ընտրություններ. հրապարակվել է ընտրողների ընդհանուր թիվը

10:45     13 մարտի, 2017

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.244, որից ՝ 
- ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 1249, 
- հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 20:


© armedia.am