Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայի արվարձանում վիթխարի աղբանոցի փլուզման հետևանքով զոհվել է 46 մարդ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերից 32-ը կանայք են, փոխանցում է Корреспондент-ը:
Աղբակույտը ծածկել է մի քանի տներ ու այլ կառույցներ, որտեղ դեպքի պահին մոտ 150 մարդ է եղել: Փրկարարներին հաջողվել է ողջ դուրս բերել 37 մարդու, մի քանի տասնյակ մարդ փլվածքների տակ է: