2016 թվականին սիրիական հակամարտության ընթացքում զոհվել են ռեկորդային թվով երեխաներ։ այսպես, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցած տարի Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա։
Եվս մի քանի հարյուրը մահացել են հիվանդություններից, որոնք կարելի էր բուժել անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության առկայության դեպքում, փոխանցում է BBC-ն՝ զեկույցին հղումով:
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցած տարի առնվազն 851 երեխա հարկադրված է եղել մասնակցելու մարտական գործողություններին զինված խմբավորումների կողմից։ Ցուցանիշը կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ։
Նշենք, որ զեկույցը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության մեկնարկի 6-ամյակի նախաշեմին։