Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Բյուլբյուլօղլուի թեկնածությունը կազմակերպության գործադիր խորհրդին պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունները կայանալու են աշնանը։ Ներկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան: