Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Նիդերլանդների դեսպանին արգելվում է մուտք գործել երկիր, հայտնում է Reuters-ը:
Քուրթուլմուշը հայտնել է նաև, որ Թուրքիան չեղարկել է բարձր մակարդակով հանդիպումները Նիդերլանդների հետ: Նշվում է, որ խոսքը նախարարական և ավելի բարձր մակարդակով հանդիպումների մասին է: Նրա խոսքերով չեղարկվել են նաև դիվանագիտական չվերթները Նիդերլանդներից:
Թուրքիայի փոխվարչապետը նաև հորդորել է երկրի խորհրդարանին չեղարկել Անկարայի և Ամստերդամի միջև բարեկամական հանաձայնագիրը: