ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին իրանական «ԻՍՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին այցն Իրանի Իսլամական Հանրապետություն։
Դեսպանը նաև հավելել է, որ ներկայում վարչապետի այցի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն են կատարվում, փոխանցում է Sputnik-Արմենիան: Դեսպան Սաջջադին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն Իրան-Հայաստան միջկառավարական տնտեսական համաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը: