«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Россия в глобальной политике
-Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դեռևս չկա փոխհամաձայնեցված քաղաքականություն սիրիական հակամարտության կարգավորման հարցում, այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, կհաջողվի երկու պետություններին նոր հարթություն տեղափոխել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները և երկխոսություն սկսել ոչ միայն Սիրիայի, այլև՝ առանքային նշանակություն ունեցող այլ գլոբալ խնդիրների շուրջ:
-Այս հարցի առնչությամբ կարելի է միայն գուշակություններ անել, քանի որ անորոշության հիմնական գործոնն ԱՄՆ ադմինիստրացիայի վարած քաղաքականությունն է: Այն ոչ միայն անհասկանալի է, այլև չունի հստակ դիրքորոշում գրեթե ոչ մի առանցքային հարցի շուրջ: Թրամփն ունի միայն ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչպես է ցանկանում տեսնել աշխարհը:
Իմ կարծիքով, Թրամփը բավականին խելամիտ կերպով որոշել է դեռևս չքննարկել ռուսական թեման, քանի որ այդ հարցի շուրջ ձեռնարկված ցանկացած քայլ առաջացնում է հզոր դիմադրություն:
Ներկայումս, ռուսական թեմայի հարցում չկա արձանագրված որևէ առաջընթաց: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ այն հետընթաց է ապրել, ինչպես շատերն են մեկնաբանում, դա նաև չի նշանակում, թե Թրամփը հասկացել է ինչ է ուզում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններից: Պատճառներից է նաև այն, որ ԱՄՆ ադմինիստրացիայում տեղի ունեցան միանգամից մի քանի աշխատանքից ազատումներ: Բացի այդ, կադրային քաղաքականությունն ավարտված չէ. կան մի շարք թափուր հաստիքներ, որոնք զբաղեցնելու համար համապատասխան կադրեր դեռևս ընտրված չեն:
Հետևաբար, այս հարցի շուրջ այս պահին որևէ կանխատեսում անել հնարավոր չէ:
-Եվրամիությունը որոշում է կայացրել մարտի 15-ից կես տարով երկարաձգել հակառուսական սանկցիաները: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի հեռանկար ունեն ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու կողմերը, որպեսզի հաղթահարեն առկա տարաձայնությունները:
-Այս հարցի շուրջ ևս մանշանակ որևէ բան ասել հնարավոր չէ: Եվրոպան այժմ գտնվում է անելանելի իրավիճակում: Մի կողմից վերջին փուլում են գտնվում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու շուրջ բանակցություները, մյուս կողմից, եվրոպական որոշ երկրներում տեղի են ունենում ընտություններ, որոնք ըստ էության կարևոր նշանակություն ունեն Եվրոպայի համար:
Հաջորդ կարևոր հանգամանքն այն, է որ Եվրոպայի համար ԱՄՆ ընտրությունների ելքը խիստ անսպասելի էր, ինչի արդյունքում դեռևս չի ձևավորվել համընդհանուր պատկերացում, թե ինչպիսի զարգացում պետք է ունենան Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները: Եվ քանի դեռ Եվրոպան գտնվում է այսպիսի իրավիճակում, էական ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա եվրոպական քաղաքականության համատեքստում:
Այս առումով հարկ է նշել, որ սանկցիաների երկարաձգումը մեխանիկական բնույթ ունի: Սանկցիաները երկարաձգել՝ նշանակում է ոչինչ չանել: Ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Իսկ ինչ վերաբերում է սանկցիաները չեղարկելուն, ապա դա կնշանակի ստատուս-քվոյի փոփոխություն, ինչը կարող է հանգեցնել որոշ զարգացումների: Ըստ իս, մինչև տարեվերջ լուրջ փոփոխություններ չարժե ակնկալել: Եվ ընդհանրապես սանկցիաները երկրորդական խնդիր են: Թերևս ամենակարևոր խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես գործ ունենալ Եվրոպայի հետ ներկա փուլում: Դա այսուհետ ինստիտուցիոնալ խնդիր է սպասվող ընտրությունների համատեսքտում, քանզի հայտնի չէ, թե ովքեր են կառավարելու և ինչ գերակայություններ են առաջադրելու:
Օրինակ՝ Ֆրանսիայում բոլորը միաձայն նշում են, որ ընտրություններում Մարին Լե Պենի հաղթանակի դեպքում Եվրոպայի վերջը կգա: Դա իհարկե, ես շատ պատասխանատու հայտարարություն եմ համարում…անգամ եթե նա հաղթի, ի՞նչ պետք է լինի… Նմանատիպ խոսակցություններ առկա էին նաև Brexit-ի շուրջ, սակայն, ինչպես տեսանք, ոչ մի արտասովոր բան տեղի չունեցավ: Այնպես որ, ներկայումս Եվրոպայի հետ անհնար է քննարկել որևէ բան, պարզապես չկա դրա համար անգամ տեխնիկական հնարավորություն: Կարծում եմ՝ արժե մոռանալ այս թեմայի մասին միչև տարեվերջ: Այն նորից կվերականգնի իր ակտուալությունը, սակայն՝ ոչ հիմա: