Օլանդը կոչ է արել վերսկսել Ղարաբաղի շուրջ բանակցությունները

09:38     15 մարտի, 2017

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների վերադառնալու անհրաժեշտության մասին, փոխանցում է haqqin.az-ը:

«Ստատուս-քվոն անընդունելի է: Մեծ ռիսկեր կան, և մենք ականատես եղանք միջադեպերի, որոնք տեղի ունեցան անցած տարվա ապրիլին: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները վերսկսվեն: Մենք կարծում ենք, որ պարամետրերը հայտնի են, և կարելի է գտնել ուղիներ երկար տարիներ ձգձգվող հակամատության կարգավորման համար», - Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Օլանդը:

 


© armedia.am