ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Վրաստանից անջատված Հարավային Օսիայի բանակի որոշ ստորաբաժանումների ընդգրկմանը ՌԴ զինված ուժերի կազմում:
Պուտինը հանձնարարել է ՊՆ-ին բանակցել հարավօսական կողմի հետ և համաձայնագիր ստորագրել, ասվում է պաշտոնական իրավական տեղեկատվության կայքում:
Համաձայանգիրը մշակվել էր 2015 թվականի մարտին ստորագրված համագործակցության մասին պայմանագրի շրջանակում: Ի սկզբանե պայմանագրով նախատեսվում էր պաշտպանության ընդհանուր տարածքի ստեղծում:
Համաձայնագրով նախատեսվում է, որ ռուսական բանակի հետ պայամագիր կնքելիս քաղաքացին պետք է ազատվի Հարավային Օսիայում զինվորական ծառայությունից: