Սիրիական ընդդիմության կողմնակիցները լքել են Հոմս քաղաքում ունեցած իրենց վերջին դիրքերը, որը դեռևս վերջերս կոչում էին «հեղափոխության քաղաք», հաղորդում է BBC գործակալությունը:
ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության հիման վրա ապստամբներին և նրանց ընտանիքներին ավտոբուսներով դուրս են բերել Հոմսի հարավային շրջաններից:
Հոմսի քաղաքապետ Տալյալ Բալազի խոսքերով, շաբաթ օրվա ընթացքում քաղաքից դուրս են եկել մոտ 1500 ապստամբ:
Պետք է նշել, որ մինչ պատերազմը այդ բնակավայրում ապրում էին 75 հազար մարդ: Այն գտնվել է կառավարական զորքերի ազդեցության ներքո 2013թ.-ից սկսած:
Հաղորդագրության համաձայն առաջիկա շաբաթվա ընթացքում ևս 15 հազար մարդիկ, ովքեր չեն ցանկանում գտնվել պաշտոնական Դամասկոսի կառավարության ներքո, կլքեն քաղաքը: