Շաբաթ օրն ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերրին։ 90 տարեկան երաժիշտն իր տանը Միսսուրիում կորցրել է գիտակցությունը, ինչից հետո հնարավոր չի եղել նրան գիտակցության բերել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սան-Լուիս քաղաքից սովորական երաժիշտ Չարլզ Էդվարդ Անդերսոն Բերրին իր առաջին սինգլը թողարկել է 1955թ․-ին։ «Maybellene» կատարումն անմիջապես հիթ է դարձել՝ վաճառվելով ավել քան 1 մլն օրինակից։ 1950-ականների վերջին երաժիշտը հասել է իր կարիերայի գագաթնակետին։
Rolling Stone ամսագրի կարծիքով նրա «Johnny B. Goode» երգը բոլոր ժամանակների լավագույն կիթարային կատարումն է։
1960-ականներին Չակ Բերրիի կարիերան անկում է ապրել, նա երկրորդ անգամ ձերբակալվել է։
Նա «Գրեմմի» մրցանակակիր է՝ երաժշտության զարգացման մեջ ունեցած ներդրման համար, առաջիններից մեկն է եղել, ում անունը անմահացվել է Քլիվլենդ նահանգում բացված Ռոքնռոլի Փառքի սրահում։