Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ նոր շատ հզոր հրթիռային շարժիչ է փորձարկել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Փորձարկումն իրականացվել է Տոնչխան-լի կայանում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ հրթիռի փորձարկումը «նոր ծնունդ է» երկրի հրթիռային արդյունաբերության մեջ։
Կիմ Չեն Ինն անձամբ ներկա է եղել փարձարկմանը և հրահանգ է արձակել փորձարկումները սկսելու մասին։