Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Շուշի քաղաք և տեղում ծանոթացել Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է այս մշակութային օջախը նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու կարևորությունը և աշխատանքների բարձր որակի խստիվ պահպանման հրամայականը: