Լոնդոնում մատի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, այդ թվում` հարձակում իրականացնողը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջին տվյալներով կա շուրջ 40 վիրավոր: Տեղի ոստիկանության կարծիքով` հարձակում իրականացնողը մենակ է գործել:
Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ:
Մեքենայով հարձակում իրականացրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: