Բրիտանական արժեքներն ահաբեկչությամբ հաղթելու փորձերը կձախողվեն, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Վեսթմիսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը նա անվանել է «նողկալի ահաբեկչություն», հայտնում է BBC-ն:
Մեյը շատ բարձր է գնահատել բրիտանական ոստիկանության և անվտանգության ծառայությունների խիզախությունը, սակայն նշել է, որ երկիրը չի բարձրացնի ահաբեկչական վտանգի մակարդակը։ Մարտի 23-ին խորհրդարանը կաշխատի իր առօրյա ռեժիմով։
Մեյը նաև կարգադրել է իջեցնել դրոշները Դաունինգ սթրիթում՝ ի նշան հարգանքի Վեսթմիսթերի ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին։
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումից անմիջապես հետո հեռախոսազրույց է ունեցել իր բրիտանացի գործընկեր Մեյի հետ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: Կա 4 զոհ, մոտ 40 վիրավոր: