ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության պատախանատվությունը: Այս մասին խմբավորումը հայտնել է իր հետ կապ ունեցող Amaq գործակալության միջոցով:
Հիշեցնենք, որ բիտանական ոտիկանության փոխանցմամբ ահաբեկչական հարձակումն իրականացրել է մեկ անձ: Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ դանակով հարձակվել է ոստիկանի վրա: Արդյունքում զոհվել է 4 մարդ՝ այդ թվում մեկ ոստիկան: Ահաբեկիչը ևս ոչնչացվել է: Հարձակման հետևանքով վիրավորվել է 40 հոգի: