Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր էջում գրառումով է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին եվրոպացիներին։
Նա մասնավորապես նշել է. «Սա էլ եվրոպացիներին է սպառնալիք։ Զբոսաշրջիկը չի գա մի երկիր, որտեղ իրեն սպառնում են։ Փողոցներն էլ մեզ կմնան։ Ապրե՛ս»։