Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ստորագրել են Brexit-ից հետո ԵՄ-ի ապագայի մասին Հռոմի հռչակագիրը ԵՄ ձեռքբերումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթուղթը դարձել է Հռոմում կայացած գագաթնաժողովի գլխավոր արդյունքը, որը նվիրված էր Եվրամիության հիմքերը դնող Հռոմի պայմանագրի (1957) 60-ամյակին:
Փաստաթուղթն արտացոլում է ԵՄ ապագայի տեսլականը բոլոր ոլորտներում:
Brexit-ի ֆոնին հռչակագրում հատկապես նշվում է անդամ երկրների՝ առավել միասնական լինելու ձգտումը:
Որպես ԵՄ առաջնահերթություններ՝ նշվել են անվտանգությունը, տնտեսական աճը և ուժեղ դերակատարումը միջազգային հարթակում: