Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտնել է, թե ինչպես է մտադիր պայքարել ահաբեկչության դեմ, փոխանցում է Russia News Today-ը։
«Առաջին հերթին ես կվերականգնեմ ազգային սահմանները։ Երկրորդ, նախազգուշական նկատառումներով երկրից կարտաքսեմ fiche S (սպառնալիք պետական անվտանգությանը) նշումով օտարերկրացիներին, որոնք կապեր ունեն արմատականության հետ։ Նաեւ կպայքարեմ իսլամական արմատականության դեմ՝ սալաֆիտյան մզկիթները փակելու, կամ էլ նույնիսկ Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների միությունն արգելելու միջոցով»,- ասել է Լը Պենը՝ Parisien թերթին տված հարցազրույցում, հայտնում է News.am-ը: