Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր միավորված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը», որոնք գործում են ԱՄՆ աջակցությամբ, կարևոր հաղթանակ են տարել, գրում է Deutsche Welle-ն:
Սիրիայում «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետը համարվող Ռաքքայի ուղղությամբ հարձակման արդյունքում ապստամբները գրավել են Տաբկա ռազմական օդանավակայանը, որը 2014-ից ի վեր ջիհադականների ձեռքում էր:
Տաբկա օդանավակայանում ռազմական գործողության հաջողությունը թույլ է տվել SDF-ին, որի կազմում են քրդական և արաբական ջոկատներ, կտրել Ռաքքայից տանող ուղիներն արևմտյան ուղղությամբ:
Հաղորդվում է, որ ընդդիմադիր ռազմական դաշինքի հաջորդ թիրախը Եփրատի վրայի ամբարտակն է, որն ամենամեծ է Սիրիայում: