Վրաստանում մարտի 28-ից սկսել է գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին որոշումը հրապարակվել էր մարտի 8-ին ԵՄ պաշտոնաթերթում։ Այն պետք է ուժի մեջ մտներ 20 օր անց՝ այսինքն՝ մարտի 28-ին։
Վրացիները կարող են առանց վիզայի այցելել ԵՄ երկրներ կենսաչափական անձնագրերով։ Այցը պետք է լինի կես տարվա ընթացքում ոչ ավելի քան 90 օր տևողությամբ։
Հիշեցնենք, որ առանց վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիներին իրավունք չի տալիս աշխատելու ԵՄ երկրներում: Առանց վիզային ռեժիմի այցի նպատակ կարող է լինել զբոսաշրջությունը, բիզնես-հանդիպումները, թրեյնինգները, մշակութային միջոցառումներին մասնակցությունը կամ հարազատներին այցելությունը: