Ռուսաստանը կարող է իրանական ռազմաբազաները կիրառել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար՝ «կախված հստակ դեպքերից»: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Զարիֆը, փոխանցում է gazeta.ru-ն:
Նա նաև նշել է, որ Կրեմլում հանդիպմանը քննարկվելու է սիրիական ճգնաժամը և տարածաշրջանային այլ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: