Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է ԵՄ-ին ուղղված նամակ՝ միությունից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, հայտնում է France-Presse գործակալությունը՝ բրիտանական կառավարությանը հղումով:
Կառավարության մամուլի ծառայությունը նաև հրապարակել է լուսանկար, որում պատկերված է թե ինչպես է Մեյը ստորագրում ԵՄ կազմից դուրս գալու մասին ծանուցումը Բրյուսելին:
Հաղորդվում է, որ ծանուցումը կփոխանցվի Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին Միացյալ թագավորության մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուի կողմից այսօր՝ մարտի 29-ին։