Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Այս մասին հայտնում է ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» կինոընկերությունը, Sputnik Արմենիա-ն:
Հայտարարության մեջ նշված է, որ հենց այդ օրվանից ֆիլմը կցուցադրվի նաև Ռուսաստանի կինոթատրոններում։
Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։