Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անհարմար դրության մեջ է հայտնվել Մալթայում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին ժամանակ, հաղորդում է lenta.ru-ն:
Կոնգրեսի ընթացքում արված լուսանկարում երևում է, որ Սաակաշվիլին սխալ տեղ է նստել. սեղանի վրա, որի շուրջ նստած է Սաակաշվիլին, դրված է հոլանդական «Քրիտոնեադեմոկրտական կոչ» կուսակցության առաջնորդի անունը:
Նշվում է, որ Սաակաշվիլին, որը նստած է եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետևում, այդպես էլ չի հասկացել, որ սխալ սեղանի շուրջ է նստել: Կազմակերպիչները ստիպված են եղել փոխել ցուցանակը: