Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում հայտնվել է նոր թիմ՝ «Արարատ»-ը (Մոսկվա), հայտնում է Чемпионат-ը՝ նշելով, որ թիմը իր անվանումը ստացել է 1973 թվականին ԽՍՀՄ չեպիոն դարձած երևանյան «Արարատ» թիմից: Հաղորդվում է, որ թիմի կեսից ավելին կազմում են հայկական ծագում ունեցող ռուս ֆուտբոլիստները:
«Արարատ»-ն առաջնության շրջանակներում իր առաջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 12-ին «Զելենոգրադ» թիմի դեմ: