Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ընտրական տեղամասերի ուղիղ հեռարձակումներիխափանումների մասին պարզաբանումներով են հանդես եկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաև՝ ԿԸՀ քարտողար Արմեն Սմբատյանը:
News-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առնչությամբ նշել է, որ պատճառը ծանրաբեռնված լինելն է. «Այցելությունները շատ են, ծանրաբեռնվածության խնդիր կա»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի վստահեցմամբ՝ որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակման չլինելու խնդիրը պայմանավորված է կապի խափանմամբ: Արմեն Սմբատյանի խոսքով՝ ԿԸՀ-ն դեռ երեկ էր պարզել, որ բոլոր 1500 ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ և դրանց 95 տոկոսում ուղիղ հեռարձակումն ապահովված էր:
Այս մասին հաղորդում է Armenpress-ը:
«Ես անձամբ եմ ստուգել դրանց սարքինությունը: Արմեն Սմբայանի պարզաբանմանբ՝ Երևանում ուղիղ հեռարձակումը տեղի է ունենում օպտիկական կապի միոջոցով և ավելի որակյալ է: Կան վայրեր, որտեղ ռադիոկապի միջոցով է դա արվում և կարող են լինել խափանումներ, քանի որ այդ կապը հուսալիություն չունի: Կայքը, որտեղ կարելի է հետևել ուղիղ հեռարձակմանը, սկզբից այնպիսի մուտք էր ունեցել, որ այնտեղ էլ էին խնդիրներ առաջացել: Կարծում եմ բնական է, քանի որ այսպիսի աննախադեպ ուղիղ նկարահանում Հայաստանում դեռ չի եղել»:
Նրա վստահեցմամբ՝ կապի խափանումները ԿԸՀ-ի հետ որևէ կապ չունեն, քանի որ իրենք միայն աջակցում են այն ընկերությանը, որն իրականացնում է ուղիղ հեռարձակման գործընթացը: Նրա պնդմամբ՝ ընկերությունը մրցույթի շնորհիվ է շահել կոմերցիոն ծրագիրը, և նրանց համար ևս կարևոր է այսպիսի լարվածության տակից պատվով դուրս գալը, քանի որ նրանց համար կարևոր է կազմակերպության եկամուտն ու հեղինակությունը:
ԿԸՀ քարտուղարի համոզմամբ՝ քաղաքական որևէ բան այստեղ փնտրել ուղղակի հնարավոր չէ. այն զուտ տեխնիկական բնույթ ունի:
«Բոլոր ռիսկերը հնարավոր չէ նախապես հաշվարկել: Հեռարձակումն ապահովող ընկերության հետ անընդհատ կապի մեջ ենք և փորձում են օգնել նրանց, հուշում ենք կահավորել ընտրատարածքները, որպեսզի ամեն ինչ տեսանելի լինի»: