ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորել լրատվամիջոցներին ներկայացնել բովանդակային տեղեկություններ ընտրախախտումների վերաբերյալ

18:30     2 ապրիլի, 2017

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ լրատվամիջոցների կողմից ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունները չեն կրում բովանդակային բնույթ:

«Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին հրապարակել կոնկրետ և բովանդակային տեղեկություներ ընտրախախտումների վերաբերյալ, որպեսզի իրավապահ մարմինների աշխատանքը լինի արյունավետ»:

Այս մասին հաղորդում է Armenpress-ը:

Սևակ Հովհաննիսյանի պնդմամբ՝ ընտրական իրավախախտումների առնչությամբ մամուլի հրապարակումներից ոչ մեկը դուրս չի մնացել ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի ուշադրությունից: Նա նաև հավելել է, որ բոլոր հրապարակումներն ուսումնասիրվել են, քայլեր են ձեռնարկվել ընտրախախտում թույլ տված անձանց ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրաձայնելու ուղղությամբ:


© armedia.am