Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը հավանություն է տվել ԵՄ մտադրությանը՝ ներառելու Ջիբրալթարի կարգավիճակի մասին հարցը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների քննարկման մեջ և տալ Իսպանիայի վճռորոշ ձայնի իրավունք այդ հարցում, հայտնում է BBC-ն։
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել Ջիբրալթարի և նրա բնակիչների շահերը։
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուս գալու վերաբերյալ հանրաքվեում Ջիբրալթարի բնակչությունը կողմ էր արտահայտվել ԵՄ կազմում մնալուն: Միևնույն ժամանակ Ջիբրալթարի բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է Իսպանիայի վերահսկողության տակ անցնելուն: