ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կայացած նիստում ամփոփեց ապրիլի 2–ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։
Համաձայն այդ տվյալների՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ ՀՀԿ՝ 49,12%«Ծառուկյան» դաշինք՝ 27,32%, «Ելք»՝ 7,77%, ՀՅԴ՝ 6,57%։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նախնական արդյունքների արձանագրությունը, որն ստորագրեցին ԿԸՀ անդամները, գրում է tert.am-ը:
Ըստ այդմ՝ կուսակցությունների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Ելք» կուսակցությունների դաշինք - 122049, 7,77 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 14746, 0,94%
«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 58277, 3,71%
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք – 428965, 27,32%
«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք – 25975, 1,65%
Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 771247, 49,12%
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 11745, 0,75%
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք – 32504, 2,07%
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն – 103173, 6,57%
Հիշեցնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցում էին «Ելք», «Ծառուկյան» «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքները, Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։