Աշխարհի կենտրոնական բանկերն ավելի հաճախ են սկսել վստահություն ցուցաբերել ֆունտ սթերլինգի նկատմամբ, համաեվրոպական արժույթի համեմատ: Այդ մասին փոխանցում է Financial Times՝ հղվելով Central Banking Publications և HSBC համատեղ ուսումնասիրության վրա:
Հայտնի է դարձել, որ համաշխարհային կենտրոնական բանկերի 80 % հայտարարել է, որ կրճատել են եվրոյով արտահայտված իրենց ակտիվները՝ դրանք փոխարկելով ֆունտ սթերլինգով:
Փորձագետները նման տրամադրությունները բացատրում են եվրագոտում քաղաքական անկայունությամբ, ինչպես նաև՝ ԵՄ տնտեսական ցածր աճով:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի տնտեսությունն է ընկալվում՝ որպես ամենաանվտանգը ներդրումային գործընթացների համար: Հարցված բանկերի ավելի քան 70 %-ը գտնում է, որ Brexit-ն ազդեցություն կունենա ֆունտ սթերլինգի նկատմամբ հետաքրքրությանը: