Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: Այդ մասին վկայում են Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,16 տոկոսով՝ հասնելով 50,52 դոլար/ բարելի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,28 տոկոսով՝ հասնելով 53,38 դոլար/բարելի: