Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտում է, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր: Այս մասին հայտնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում: Նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, կան տասնյակ վիրավորներ: