Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև Ջիբրալթարի ապագայի հետ կապված տարաձայնությունների սրման ֆոնին Մադրիդը որոշել է այլևս հանդես չգալ Շոտլանդիայի անկախացման դեմ, գրում է Telegraph-ը:
Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը հայտարարել է, որ իր կառավարությունը չի արգելափակի Եվրամիությանն անդամակցելու Շոտլանդիայի ցանկությունը:
Հիշեցնենք, օրերս Շոտլանդիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, սակայն բրիտանական կառավարությունը մերժել էր այն:
Մարտի 31-ին Բրյուսելը հավանություն է տվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ Լոնդոնի հետ բանակցությունների հիմնական ուղղությունների նախագծին, որով Իսպանիային տրվել է վետոյի իրավունք Ջիբրալթարին վերաբերող հարցերում: