Չինաստանի հինգ խոշոր բանկերի (ICBC, ABC, BOC, CCB, BOC) համատեղ հայտարարության համաձայն զուտ շահույթի աճի տեմպերը նվազել են 1-3 %-ով: Այդ մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Որպես եկամուտների աճի անկման պատճառ՝ հաղորդվում է բանկային տոկոսադրույքների վրա իրականացվող ճնշումները երկրի իշխանությունների կողմից, ինչի հետևանքով նվազել են իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերից եկամուտները:
Հաղորդագրության համաձայն, վերոնշյալ հինգ բանկերի համախառն եկամուտները կազմել են մոտ 900 մլրդ յուան (132 մլրդ դոլար):
Փորձագետների կանխատեսումների համաձայն, բանկերի եկամուտների վիճակագրությունն ընթացիկ տարում կբարելավվի կորպորատիվ վարկերի հաշվին: