Ապրիլի 4-ին Գլենդելում կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ են տարել հայազգի Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս Նաջարյանը, Զարեհ Սինանյանը որոնք համապատասխանաբար ստացել են 6545, 6463, 6278 ձայն, հայտնում է 1in.am-ը:
Նշենք, որ 10 թեկնածուներ պայքարում էին Գլենդելի քաղաքային խորհրդի 3 թափուր աթոռների համար, որոնցից չորսը հայ թեկնածուներ էին՝ Արա Ջեյմս Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը, Օնիկ Մեհրաբյանն ու Զարեհ Սինանյանը: Վերջինս քաղաքապետական խորհրդի գործող անդամ էր: