Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը ապրիլի 4-ին ցուցադրվել է Վատիկանում: Ինչպես հաղորդում է Variety պարբերականը, ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:
«Երբ Վատիկանում տեղեկացան ֆիլմի պատրաստման մասին, կապվեցին մեզ հետ` կազմակերպելու ֆիլմի ցուցադրությունը»,- հայտնել է Էրիկ Էսրաիլյանը: