Աշխարհահռչակ շանսոյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք համերգից առաջ մասնակցել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» ծրագրին:
Շանսոնյեն հիշեցրել է, որ մենահամերգից ստացված հասույթը փոխանցվելու է «Շառլ Ազնավուրի հիմնադրամին», որն օգնում է աղքատ ընտանիքներին և փախստականներին:
«Հայաստանը օգնության կարիք ունի: Այն փոքր երկիր է շրջապատված պետություններով, որոնցից որոշները բարեկամներ են, որոշները՝ թշնամիներ: Ես կցանկանայի տեսնել միայն բարեկամների, սակայն անհրաժեշտ է, որ նրանք ունենա նույն մենթալիտետը, ինչ մենք», - նշել է Ազնավուրը: