Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում արդեն հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցեց 227 կգ արդյունք (101+126) և նվաճեց բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի արժանացավ նաև հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ: Պոկում վարժությունում Սոնան 4-րդն էր:
Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս Մարիա Վոստրիկովան:
Այսօր Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթև Հակոբյանը և 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ):