ԱՄՆ-ը թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիայում կառավարական զորքերի բազային, հայտնում է Корреспондент-ը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը Միջերկրականում գտնվող իր նավերից արձակել է Tomahawk տեսակի մոտ 60 հրթիռներ Հոմս քաղաքի շրջանում գտնվող սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքի ուղղությամբ, որտեղից ԱՄՆ-ի կարծիքով իրականացվել է քիմիական հարձակումն Իդլիբում: