ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կհայտարարի Սիրիայի հանդեպ հավելյալ տնտեսական պատժամիջոցների մասին, հայտնում է the Hill-ը։
«ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ է պատրաստում Սիրիայի դեմ»,-ասել է նախարարը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ պատժամիջոցները պատրաստ կլինեն շատ շուտով։
Նշենք, որ Սիրիայի դեմ արդեն իսկ գործում են մի շարք ամերիկյան միակողմանի պատժամիջոցներ։