Հարավային Օսիայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում։ Նախագահի պաշտոնի համար երեք թեկնածու է պայքարում՝ գործող նախագահ Լեոնիդ Տիվիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը և ԱԱԾ աշխատակից Ալան Գագլոևը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, բոլոր թեկնածուները հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին։
Բացի այդ, այսօր նաև հանրաքվե է անցկացվում՝ երկրի անվանափոխության վերաբերյալ։ Աբխազիայի Հանրապետությունն առաջարկվում է վերանվանել Ալանիա պետության։ Ուստի, քվեարկողներին միաժամանակ երկու քվեաթերթիկ է հանձնվում։
Ըստ ԿԸՀ տվյալների, գրանցած է 32 736 քվեարկող։ Ընտրությունների շեմը 50 տոկոս և մեկ ձայն է։ Հաղթելու համար թեկնածուներին պետք է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին։