«Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Էռնա Միրզոյանն անցել է «Նոր Ալիք» 2017 մրցույցի եզրափակիչ փուլ։
«Կարծում եմ, այս լուրը կուրախացնի մեր բոլոր ընկերներին և երկրպագուներին՝ «Նոլ ալիք» 2017-ի եզրափակիչում է Էռնան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արցախի ձայներ» խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 8-15-ին Սոչիում։