Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կրկին անդրադարձել է Բաքու կատարած իր այցին, որի ժամանակ նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, Twiiter-ում օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք ներողություն է խնդրել Ղարաբաղ այցի համար, Սոլովյովը պատասխանել է. «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Շատ անգամ եմ այցելել: Եվ իմ դիրքորոշումը չեմ պատրաստվում փոխել: Այն քաջ հայտնի է: Խնդիրը ռազմական լուծում չունի»:
Բաքու իր այցի մանրամասների մասին Սոլովյովը խոստացել է եթերում ռեպորտաժ ներկայացնել մարտի 11-ին: