Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին նախօրեին ղպտիական եկեղեցիների մոտ տեղի ունեցած պայթյունից հետո երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնում է BBC-ն:
Առաջին պայթյունը որոտացել է Թանթա քաղաքի Սուրբ Գեւորգ ղպտիական եկեղեցում, որտեղ գտնվել է նաև ղպտիների պատրիարք Թեոդորոս Երկրորդը: Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ նա չի տուժել: Որոշ ժամանակ անց տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը՝ Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցում: Պայթյունների արդյունքում զոհվել է ավելի քան 40 մարդ:
Հռոմի պապի այցին ընդառաջ կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: