Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի նախատեսում չեղարկել նախատեսված այցը Եգիպտոս՝ քրիստոնեական տաճարների մոտ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտնել է Սուրբ գահի ընդհանուր գործերով պետքարտուղարի տեղակալ, արքեպիսկոպոս Անջելո Բեչուն:
«Կասկած չկա, որ քահանայապետը կպահի խոստումը, չնայած տեղի ունեցածը անհանգստություն և կարեկցանք է առաջացնում, դա չի կարող խոչընդոտել Հռոմի պապի խաղաղության առաքելությանը»,-ասել է Բեչուն:
Նրա կարծիքով՝ ահաբեկչությունները սպառնում են միջկրոնական երկխոսությանը: Կարդինալը նաև հիշեցրել է, որ Ֆրանցիսկոսը նախկինում ևս այցելել է ոչ անվտանգ գոտիներ: