Սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային ուղղված թևավոր հրթիռներով ամերիկյան հարվածը ոչնչացրել կամ վնասել է սիրիական մարտական ավիացիայի 20 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, փոխանցում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ամերիկյան հրթիռակոծության արդյունքում ոչնչացվել և կամ վնասվել են վառելիքի զինամթերքի պաշարները, հակաօդային պաշտպանության միջոցները:
Մետիսի խոսքով՝ ամերիկյան հրթիռակոծության շնորհիվ Սիրիայի իշխանությունները հաջորդ անգամ լավ կմտածեն քիմիական զենք օգտագործելուց առաջ։