2018թ-ի սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարի բացումը: Այս մասին Тert.am-ի հետ զրուցում հայտնել է «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը:
Նրա խոսքով՝ կառուցվող տաճարը եզդիական համայքին ավելի է մոտեցնելու իր արմատներին, մշակույթին, կրոնին:
«Պատահական չէ, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը Հայաստանում է կառուցվում, այստեղ եզդիական համայնքն արմատական է, հնարավորություն ունի պահպանել իր ավանդույթներն, ունեն ազգային բարձր ինքնագիտակցում, խոշոր սրբատեղի է լինելու»,- նշել է Ռուստամ Բաքոյանը:
Տաճարը կառուցվում է Ակնալիճում գործող եզդիական տաճարի կողքին: Այն ունենալու 25 մետր բարձրություն, յոթ գմբեթ՝ գրանիտից ու մարմարից, ունենալու է մեծ աղոթասրահ, կրոնական դպրոց և թանգարան: